Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հանդիպում՝ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների համաժողովի մասնակիցների հետ

Հանդիպում՝ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների համաժողովի մասնակիցների հետ
23.10.2014 | 18:05

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի մասնակիցների հետ: Համաժողովն իրականացվում է ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի շրջանակներում: Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների ժողովուրդները միմյանց հետ կապված են ընդհանուր պատմությամբ և անցյալով: Նա կարևորել է երիտասարդների դերը աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացների շարունակականության հարցում: Երիտասարդների խնդրանքով պարոն Դավթյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ կառուցվածքը, կազմը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները, մշտական հանձնաժողովների գործունեությունը: Այնուհետև նա պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում բոլոնյան կրթական համակարգի ներդրմանը, ՀՀ-ում հայրենասիրական դաստիարակության խնդիրներին, կրթության ոլորտում միջպետական համագործակցության ակտիվացմանը:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ